▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վերջը չհասկացա դու ո՞ւմ փորձագետն ես՝ էրդողանի՞, Իլհամի՞...Արեգ Սավգուլյան

Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

#Գործակալը Ողջո՜ւյն իմ սուլթան (կեսար), մահվան գնացողները ողջունում են քեզ։

Գարո Փայլեա՛ն, խաղաղությանը կարող են դեմ լինել միայն զենքի բարոններն ու դեգեներատները։ Թուրքիան և Ադրբեջանը Թրամփի հովանու ներքո չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը և ոչ էլ որևէ մեկը, որովհետև աշխարհն ինքնին դեգերումների մեջ է սառը,տաք, հիբրիդային պատերազմների հորձանուտում։

Միակ ռացիոնալ միտքը,որ արտաբերեցիր ողջ եթերում Թրամփի Նոբելյան մրցանակ ստանալու հիվանդագին մղումն է, հանուն որի նա թղթային մակարդակում կապահովի թվացյալ խաղաղությունը։ Իսկ դրանից հետո՞, թեկուզ ջրհեղե՞ղ։ Բա Թրամփը ինչի չի կարողանում զանգի էրդողանին և ասի ընդունի Հայոց Ցեղասպանության փաստը, որովհետև ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ընդունել են այն և այդկերպ մտնի պատմության մեջ, որովհետև իրականում չունի՞ այդ քաշը, ո՛չ, որովհետև մենք հրեաների նման մի հատ Էփշտեյն չգործուղեցինք, որ դրանց ողջ իսթաբլիշմենթը խամաճիկի պես պարացնի։ Բայց սա ֆանտաստիկայի ժանրից էր, որովհետև հայկական էլիտան նախընտրում է այսօրվա ոսկին, քան վաղվա մշուշոտ ապագան։

Գարո՛, Հայաստանը ի տարբերություն Հունաստանի չի կորցրել իր Հայրենիքի մեծ մասը և ազգի կեսը թյուրքերի կողմից «Ցեղասպանություն» օպերացիայի շրջանանկներում։ Համեմատություններդ շատ սուբյեկտիվ են և անհամարժեք։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը պետք է անցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստի ընդունման, Ալիևյան հավակնությունների չեզոքացման և զսպման, և ԹՐԻՓ-ի նկատմամբ Հայաստանի բացարձակ վերահսկողության հաստատման ժամանակագրական փուլերը։

Հ.Գ. Ես վերջը չհասկացա դու ո՞ւմ փորձագետն ես՝ էրդողանի՞, Իլհամի՞, թե՞ Թրամփի, դու ում շահն ես սպասարկում։ Լավ, հասկացա, պարապ չմնալու համար մեծ էֆենդին գործ է տվել մեջլիսից դուրս, դե բզբզա։

Հասարակություն далее