▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կամավորագրվում եմ… Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ…

Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը… Ես կամավորագրվում եմ…

Պատերազմը կարճացնում են Զինվորները…
Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում:

Հ.Գ. Կարդացողներին մեծ խնդրանք, մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ…
Ձեր պատգամավոր»:

Հասարակություն далее