|
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «SOS ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ժողովուրդ ջան, անցյալ տարի դեկտեմբերին ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակ, որը սկսվել է նմանատիպ մի նամակից, որին այն ժամանակ ես հավատացել եմ: Ահա այսօր ստացածս այն նամակը, որի նմանը ստացել եմ անցյալ դեկտեմբերին, իբրև թե այն գրել էր այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ Արշակյանը: Այսօրվա նամակն էլ իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել.
Անահիտ Բախշյան, բարի օր:
Ներկայումս իրականացվում է խորհրդի աշխատանքների գործունեության ներքին ստուգում: Այդ ստուգման շրջանակներում պահանջվել է Ձեր բնութագիրը: Մոտ ժամանակներս Ձեզ հետ կապ կհաստատի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մայոր Արթուր Սարգսյանը: Նա Ձեզ մի շարք հարցեր կտա, ինչպես նաև մանրամասն կպարզաբանի իրականացվող ստուգման նպատակներն ու հանգամանքները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն տեղեկատվությունը խիստ գաղտնի է: Խնդրում ենք որևէ մեկին չհայտնել ստուգման ընթացքի և սույն հաղորդագրության բովանդակության մասին, այդ թվում՝ Ձեր գործընկերներին:
Շնորհակալություն համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար:
Հարգանքով՝ Ժաննա Արամի Անդրեասյան։
Իհարկե, ես գրել եմ, որ իրենք խաբեբա են»։
|