▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխայական է, մանկամիտ է, խաղամոլական է․․․Խաղամոլի դրույք է դրված սեղանին և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ռուսաստանն է թույլ տվել թուրքական ներխուժումը Հայաստան։ Ես չեմ կարող պնդել, թե ռուսական ռազմակայանի սոսկ առկայությունը ՀՀ-ում պիտի կանխի կամ հակադարձի որևէ ներխուժում։ Բայց քանի դեռ Հայաստանն ընդունակ չէ իր սեփական բանակի և ռազմավարական հարակից ոլորտների զարգացման հիման վրա պաշտպանել սեփական սահմանը, պետականությունը, ինքնությունը, պարզ է, որ չպետք է գնա կտրուկ քայլերի»,- այս մասին «Հայելի» ակումբում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հովհաննիսյանի գնահատմամբ․ ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ-ից դուրս բերելու մասին որոշումն ուրիշին թողնելու քաղաքականությունը «երեխայական է, մանկամիտ է, խաղամոլական է»։ «Փաստորեն խաղամոլի դրույք է դրված սեղանին և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»»,- ընդգծեց նա։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее