▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 20-ամյա երիտասարդի են դանակահարել

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա-ն է։ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները նույն օրը Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ-ին, 19-ամյա Հովհաննես Գ-ին, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ-ին, 18-ամյա Ջիվան Տ-ին, 18-ամյա Նարեկ Ղ-ին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ-ն, ում հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանություն՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Էդմոն Պ-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ-ն, ովքեր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։

Հասարակություն далее