ԵՄ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն Հայաստանին եվրաինտեգրման հարցում․ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը ԵՄ անդամ դառնալ ավելի վաղ, քան այն երկրները, որոնք արդեն երկար տարիներ ունեն թեկնածուի կարգավիճակ։
«Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրամիությունում, որին անդամակցելու հերթում արդեն բազմաթիվ տասնամյակներ սպասում են Թուրքիան և, օրինակ, Սերբիան», — ասել է Լավրովը։
Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանը չի կարող դեմ լինել եվրաինտեգրման օգտին Հայաստանի ժողովրդի ընտրությանը, եթե այն իսկապես ժողովրդի ընտրություն է, սակայն նախ պետք է հասկանալ՝ արդյոք նման ընտրություն կա։


