▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջ

Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի միջև քաշի պաշտոնական արարողությունից հետո բախում է տեղի ունեցել՝ UFC 331 մրցաշարին ընդառաջ։

Հայացքների վերջին մենամարտի ժամանակ Ծառուկյանը մոտեցել է Ռուֆիին, որն առաջ էր պարզել բռունցքը։ Ծառուկյանը փորձել է շրջանցել մրցակցի ձեռքը, ինչից հետո բրազիլացին հրել է նրան։ Մարզիկների միջև սկսված քաշքշուկին անմիջապես միջամտել են անվտանգության աշխատակիցները և UFC-ի ղեկավար Դանա Ուայթը։

Ծառուկյան–Ռուֆի մենամարտը կկայանա Լոս Անջելեսում անցկացվող UFC 331 մրցաշարի շրջանակում և կլինի երեկոյի համագլխավոր մենամարտը։ 29-ամյա Ծառուկյանն իր կարիերայում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն, իսկ 30-ամյա Ռուֆին՝ 14 հաղթանակ և 2 պարտություն։

Սպորտ далее