▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորբոսնած շոկոլադե կոնֆետ․․․Քաղաքացին բողոքում է Grand Candy-ից

Քաղաքացին ահազանգում է  Անվտանգ Սնունդ ֆեյսբուքյան խմբում․

«Հարգելի՛ Grand Candy։

Ցավալի է, երբ վստահում ես հայտնի արտադրողին, գնում նրա արտադրանքը, բայց արդյունքում հայտնաբերում ես բորբոսնած շոկոլադե կոնֆետ։

Սա պարզապես որակի խնդիր չէ․ սա սպառողի առողջության և անվտանգության հարց է։ Քաղցրավենիքը, հատկապես սննդամթերքը, պետք է ենթարկվի պատշաճ որակի վերահսկողության։

Ակնկալում եմ ընկերության կողմից խնդրին լուրջ վերաբերմունք, պարզաբանում և համապատասխան քայլեր, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Սպառողի վստահությունը վաստակում են որակով, իսկ կորցնում՝ մեկ անպատասխանատու դեպքով»։

Հասարակություն далее