▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկական Համալսարանի ռեկտորը պղծել է զոհված բժիշկների Փառքի Անկյունը...Բժշկուհի Քեյթ Թաիրյան

Բժշկուհի Քեյթ Թաիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է. «ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿԻ ՕՐԸ` ԿՐԿԻՆ ԳԼԽԻԿՈՐ

 Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակները սխրանքներ են գործել, հերոսացել. նրանցից յուրաքանչյուրն արժանի է խոնարհումի և հիացմունքի:

Կրկնակի սխրանքներ են գործել Արցախյան ազատամարտում զոհված ռազմական բժիշկները – փրկել են վիրավոր զինվորների և չեն խնայել սեփական կյանքը:

Բժշկական Համալսարանի մորթապաշտ ռեկտորը և իր ճղճիմ աշխատակազմը պղծել են զոհված բժիշկների Փառքի Անկյունը` այնտեղից դուրս շպրտելով Արցախի դրոշը, ապա նաև` ՀՀ դրոշը:

Անհայրենիք մուրադյանը դա արել է համալսարանի ռեկտորատի, հոգաբարձուների խորհրդի և ուսանողական խորհրդի լուռ համաձայնությամբ:

Մեկ տարի առաջ, 2025թ-ի Նոյեմբերի 17-ին, Ռազմական բժշկի օրը Արցախի դրոշը վերականգնեցի Համալսարանի Փառքի Անկյունում` հույս ունենալով, որ մուրադյանի մոտ ամոթի զգացում կարթանա և չի համարձակվի ԵՐԿՐՈՐԴ անգամ դուրս շպրտել Արցախի դրոշը:

Բայց արի ու տես, որ սրա լկտիությունը չափ ու սահման չի ճանաչում. դրոշը տեղադրելուց ընդամենը 10 օր հետո, Փառքի Անկյունից անհետացան իմ տեղադրած մոտ 3 մետր բարձրությամբ Արցախի դրոշը և ՀՀ դրոշը: (Տեսնես սա ընկերներ չունի՞, որ իրեն գոնե ասեն` լավ բան չես անում: Թե՞ իր ընկերներն էլ են կիսում իր «արժեքները»):

Հավերժ փա՜ռք մեր հերոսացած բժիշկներին, բուժաշխատողներին և բժիշկ-ուսանողներին:

Նրանց հիշատակը նորից կհարգվի ու հերոսներին արժանի նոր սերունդ կհառնի ԵՊԲՀ-ում, երբ կհեռացվեն ու կպատժվեն թշնամու բոլոր կամակատարները և նրանց մանկլավիկները, ինչպիսին մուրադյան արմենն է:

Հ.Գ. Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան հաղթահարել համալսարանի «անառիկ» մուտքը և կայցելեն Փառքի Անկյուն, մի՛ վախեցեք Ձեզ հետ տանել Արցախի ու Հայաստանի դրոշները, և պատվով տեղադրեք այդ դրոշները հերոս տղաների հուշատախտակի մոտ:

Թույլ մի՛ տվեք այս մանկուրտներին ոտնահարել մեր պատիվը, ազգային արժանապատվությունն ու հիշողությունը»:

Հասարակություն далее