▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվի COP29-ն ու Երևանի COP17-ը․ ինչո՞ւ են այդքան տարբեր մասնակիցները և քաղաքական կշիռը»

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Բաքվի COP29-ն ու Երևանի COP17-ը․ ինչո՞ւ են այդքան տարբեր մասնակիցները և քաղաքական կշիռը» գրառմամբ։

Տեսանյութում համամետականներ անցկացնելով Բաքվում կայացած COP29-ի և Հայաստանում ընթացող COP17-ի միջև՝ Մարուքյանը մասնավորապես ասում է․ «Բաքվում տեղի ունեցած COP-ի հարթակում Հայաստանի դեմ շատ ուժեղ արշավ իրականացվեց, որ մենք էկոլոգիական աղետ ենք տարածաշրջանին բերում, Լեռնային Ղարաբաղում ենք էկոլոգիական աղետ բերել, և դրա դիմաց ստացանք գերիներ։
Բաքվում տեղի ունեցածն ուներ ավելի մեծ քաղաքական և տնտեսական կշիռ, քանի որ այնտեղ որոշվում են համաշխարհային էներգետիկ համակարգի վերաբերյալ շատ լուրջ քվոտաների հարցեր, իսկ Հայաստանում տեղի ունեցողն ունի նեղ մասնագիտական նշանակություն։
Իշխանությանը քննադատում են նաև, թե ով է եկել Հայաստան․ ԵՄ-ն Բաքվում ներկայացել էր Շառլ Միշելի մակարդակով, իսկ Հայաստանում՝ Եվրոմիություն գնացող երկրում, ԵՄ-ն որևէ ձևով ներկայացված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասարակություն далее