▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան

«Ասում էին՝ խաղաղություն է հաստատվել։ Պարզվում է խաղաղություն չի հաստատվել, պիտի ինչ-որ բան անենք, որ խաղաղություն հաստատվի, վաղն էլ կասեն՝ սա էլ արեք, 300 հազար ադրբեջանցիներին էլ ՀՀ-ում բնակեցերեք, որ խաղաղություն հաստատվի, սա խաղաղության ճանապարհ չի, սա անվերջ զիջումների ճանապարհ է»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի»,- ընդգգծեց ՀԱԿ փոխնախագահը:

***

«Մենք զբաղված ենք ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանությամբ, որովհետև հասկանում ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, նա քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը․ Անկախության հռչակագիրը հանում ես քո ծրագրից․ սա ի՞նչ է նշանակում, նշանակում է հրաժարվում ես»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանն աննախադեպ գործ է արել․ իր կործանարար քաղաքականությամբ նա միավորել է ամբողջ ընդդիմությանը՝ մի գործի ծիրի մեջ, այն է՝ դիմադրել ՀՀ ինքնիշխանության կորստին»,- նշել է Զուրաբյանը։

***

«Հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ և ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր քայլերի հաջորդականությունը։ Այսօր այն կուսակցությունները, որոնք միացել են «ալիևյան սահմանադրությանը» դեմ գնալու պրոցեսին, ներկա էին հավաքին»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները, և խոսենք մեր անկախության վերահաստատման մասին»,- ընդգծեց Կարապետյանը։

***

«Բացառապես կուսակցական, բացառապես կազմակերպված ռեսուրսով իշխանափոխություն իրականացել, ցավոք սրտի, հնարավոր չէ, մի քանի անգամ դրանում համոզվել ենք։ Դա ոչ թե ցանկության, այլ ուժերի հավասարակշռության խնդիր է»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։

Նա նաև ընդգծեց, որ միակ ուժը, որը կարող են հակադրել զանգով կառավարվող դատական համակարգին, ապօրինի հրամաններով կառավարվող իրավապահ համակարգին, դա հայ ժողովրդի աջակցությունն է։

«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում․ հեշտ չի լինելու, արագ էլ չի լինելու, բայց այլընտրանք կա՞»,- ընդգծեց Մամիջանյանը։

Դիտեք նաև՝ 

Հասարակություն далее