▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս ուրացման ճանապարհը կարելի է կասեցնել միայն համապետական նոր այլընտրանքով»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Այս ուրացման ճանապարհը կարելի է կասեցնել միայն համապետական նոր այլընտրանքով»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի անվտանգային մարտահրավերների ու ինքնիշխանության պահպանման հարցերի շուրջ «Հայելի» ակումբի եթերում իր կարծիքը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցազրույցի ընթացքում նա խոսեց խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերի, Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների և այլ խնդիրների մասին։ Ուշադրության ծիրում էին նաև  նախատեսվող սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ բանախոսի, ուղղված են պետական ինքնության հիմքերի խաթարմանը և իշխանության վերարտադրմանը։

Որպես ստեղծված ճգնաժամի հանգուցալուծում՝ Հովհաննիսյանը շեշտեց հանրային լայն համախմբման և ժողովրդին ծառայող նոր համապետական այլընտրանք ձևավորելու անհրաժեշտությունը։

Քաղաքական далее