▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սարոյանը նախկինում էլ թեմի հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորել, Սարոյանի և թեմի հոգևորականների միջև խորը կոնֆլիկտ է եղել․․․

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը նախկինում էլ թեմի հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորել, Սարոյանի և թեմի հոգևորականների միջև խորը կոնֆլիկտ է եղել, դատարանի բակում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սա էլ է եղել նրա կարգալուծության պատճառներից մեկը, որ թեմի հոգևորականության մեծ մասն իր հետ անհամատեղելիության հարց է բարձրացրել։ Այս հարցով Ամենայն հայոց կաթողիկոսի վճիռը վերջնական է։ Նա խախտել է հնազանդության ուխտը և էլի շատ խախտումներ է թույլ տվել, ինչի համար էլ արժանացել է այդ կետին։ Գերագույն հոգևոր խորհուրդն է նաև առաջարկել նրան կարգալույծ հռչակել»,- նշեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով Արման Սարոյանի մեղադրանքներին, թե իրեն կարգալույծ են արել իբրև թե իր քաղաքական հայացքների և «բարենորոգության» շարժմանը միանալու համար, Զոհրաբյանը հիշեցրեց՝ այդ շարժմանը միացած մյուս հոգևորականներն, օրինակ, կարգալույծ հռչակված չեն։

***

«Մենք գործ ունենք տարօրինակ գործի հետ, առաջին իսկ վերաբերմունքից ու հնարավորությունից պարզ է դառնում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող արարքը հանցագործություն չի կարող համարվել, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ներքին կանոնական տիրույթում տնօրինություն՝ հոգևորականին զրկել է կարգավիճակից»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այդ իրավասությունը որևէ մեկին չի պատկանում, ո՛չ ՀՀ վարչապետին, ո՛չ որևէ պատգամավորի, ո՛չ որևէ իշխանության չի պատկանում, դա պատկանում է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Եվ մենք ասում ենք, որ այդ փաստը եկեք ընդունենք որպես կատարված փաստ, և այս փուլում դա չի կարող համարվել հանցագործություն, որովհետև չի գործել Սահմանադրական երաշխիքներին հակառակ, օրենքներին հակառակ, որոնք երաշխավորում են եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Մենք ասում ենք՝ դուք չեք կարող օրենքներով այնպես անել, որ սահմանափակեք Կաթողիկոսի այդ իրավունքը։ Հիմա այս քրեական հետապնդումը ամենաբարձր աստիճանի միջամտություն է Կաթողիկոսի այդ իրավունքի նկատմամբ։ Մենք դատարանին խնդրեցիքն, որ կարճի գործի քրեական վարույթը»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Հասարակություն далее