▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ծառուկյանի սկանդալային գրառումը՝ RAF 06-ի զանգվածային ծեծկռտուքից հետո

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում 

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայացած «RAF 06» ըմբշամարտի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։

​Մարտիկն իր մասնակցությամբ բռնկված զանգվածային ծեծկռտուքը մեկնաբանել է չափազանց կարճ և կոշտ գրառմամբ.
​«Fuck around and find out » («Խաղա կրակի հետ և կտեսնես հետևանքները» — խմբ.)։

Ծառուկյանի այս հրապարակումը հաջորդել է մարտի 1-ի գիշերը Ջորջիո Պուլասի դեմ անցկացրած նրա գոտեմարտին, որն ավարտվել է օկտագոնում իրական քաոսով:

​Մրցամարտի ընթացքում Արմանը վստահորեն հաղթում էր 5:3 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո նա հարձակվել է Պուլասի վրա և պարտերում մի քանի հարված հասցրել նրան։

Դրանից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. սկսվել է զանգվածային ծեծկռտուք երկու մարզիկների թիմերի միջև, որը հանդարտեցնելու համար պահանջվել է մրցաշարի կազմակերպիչների անմիջական միջամտությունը։

​Այս պահի դրությամբ միջադեպի մասնակիցների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։

​Հիշեցնենք, որ Ծառուկյանի համար սա երկրորդ գոտեմարտն էր RAF մրցաշարում։ Ավելի վաղ՝ հունվարին, նա հաղթանակ էր տոնել Լենս Պալմերի նկատմամբ։ Խառը մենամարտերում (MMA) հայազգի մարտիկն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Սպորտ далее