▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա, ա՛յ համբալ, լակո՛տ․․․ ըտենց կգնաս, քաղաքապետիդ հետ կխոսաս. պատգամավորի ու թաղապետի վեճը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ձեռդ իջցրա, այ տղա, ըտենց կգնաս, քաղաքապետիդ հետ կխոսաս

Վիճաբանություն Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի թաղապետի միջև

***

Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ իրավիճակը լարվեց։ «Արա՛, ա՛յ տղա, եկել ես աներոջդ պաշտպանելո՞ւ, արա՛, ա՛յ լակոտ, դու աներոջդ բենզալցակայանը պաշտպանող ես»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։

«Ստի․․․ ձենդ կտրի, լակոտը դու ես, ա՛յ համբալ»,- ասաց Մանուկյանը։

***

«Քանդում են շինությունները, հետո ո՞վ ա գնահատելու, ո՞նց են որոշելու այս շինությունն ինչքան արժեր, որ փոխհատուցեն, եթե արդեն քանդված ա։ Գնահատող կազմակերպությունը պետք ա գար, գնահատեր, բանակցություններ գնար, նոր քանդեին։ Որ քանդեցին, վաղը կարող ա գան ու ասեն՝ սա պատ չէր, ժեշտ էր, իսկ մենք չենք կարող ապացուցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը։

Նշենք, որ այս պահին Աջափնյակի Շինարարների փողոցում կատարվում են կրպակների քանդման աշխատանքներ։

***

«Միտումնավոր մեզ ժամանակ չտվեցին՝ դատարան դիմելու, եթե օրինական կարգով ժամանակ տային, բոլորս կդիմենք դատարան և համապատասխան թղթերը ձեռք կբերեինք։ Մի հատ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով զգուշացրել են, ու երեկ էլ երեկոյան ուզում էին քանդել, մինչև դատարանի թուղթը կտան։ Ուզում են քանդեն, նկարեն, թե ապամոնտաժում են անօրինական կառույցները, բայց դրանք անօրինական չեն, ունեն կադաստրի վկայական»,- Շինարարների փողոցում, որտեղ նախատեսվում է քանդել կրպակները, ասաց տնտեսվարողներից մեկը։

«Ասում են՝ հելեք ստեղից, ծառ ենք դնում ձեր տեղը, նույնիսկ չէին ուզում ժամանակ տալ, որ մարդիկ իրենց գույքը հանեն»,- նշեց նա։

***

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց․ «Կրպակները կառուցված են համայնքային հողի վրա, ժամանակին՝ չգիտենք ինչ մեխանիզմով և այլն կառուցվել են․․․դե գիտենք, կամ ենթադրում ենք։ Հիմա այդ ամբողջ տարածքը՝ Շինարարների փողոցի ամենատպավորիչ փողոցներից մեկը, վերադարձնում ենք հանրությանը։ Կրպակների փոխարեն պետք է լինեն գազոններ, ծառեր տնկվեն, այսինքն՝ կանաչ գոտի է լինելու»։

Հիշեցնենք՝ Շինարարների փողոցում քանդում են կրպակները։

Հասարակություն далее