Արթուր Դանիելյանը գրում է.
Երեկ մեր մտքի գիգանտները ճարահատյալ բռնել, Բլումբերգով հոդված են պատվիրել, որտեղ գրված է, որ Հայաստանը իբր թե դառնում է Եվրոպայի ԱԲ կենտրոններից մեկը: Ու զավեշտը ստեղ նույնիսկ էն փաստը չի, որ Եվրոպայի ԱԲ կենտրոնների առաջատար 150-ից ոչ մեկի հետ Հրազդանի կենտրոնը չի կարող մրցակցել: Ամեն ինչ շատ ավելի հոռի է...
Սկզբից մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 մլրդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ 4 մլրդ չի, այլ 300 մլն է, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը: Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը դա անելու է ոչ միայն տեղական բանկերի փողերով, այլ նաև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակների գումարները քամուն տալ, մեր լեգիտիմները փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ նենց չի, որ բանկիրների փող են ներդրել: Ո՛չ, դա բանկերի ավանդատուների փողերն են:
Բայց այսքանով կոմբինացիան դեռ չի ավարտվում: Հրազդանի կենտրոնը բացվելուն պես պարզվում է, որ այն ոչ մեկին պետք չէ, և կառավարությունը ստիպված է լինում տարեկան 25 մլն դոլարի ծառայություն գնել այդ հիմնարկից, որպեսզի դրանք գոնե շահագործման ծախսերը հոգան: Բնական է՝ ոչ մեկին չի հետաքրքրել այն փաստը, որ այդ ծառայությունը կառավարությունը կարող էր գնել ցանկացած այլ մատակարարից՝ ամսական առավելագույնը 1000 դոլար վճարելով 25 ՄԻԼԻՈՆԻ փոխարեն:
Կարծում եք՝ սրանով է սահմանափակվում էս անպիտանների լափելու ամբիցիա՞ն: Բնական է՝ ոչ, որովհետև հիմա էլ պարզվում է, որ այդ ահռելի գումարը, որ սրանք ԱՄՆ-ի օլիգարխատին կաշառք տալու համար (ինչի մասին վկայում է ամերիկյան մամուլը) մեր ջեբից ծախսել են, գնացել է չիպերի գնմանը, որոնց արդիականությունը 2 տարի է: Այսինքն՝ երկու տարի անց դրանք արդեն տեխնոլոգիապես հնացած են լինելու: 3 տարի անց նրանք սկսելու են ֆիզիկապես շարքից դուրս գալ, իսկ 5 տարի անց նրանք հաշվապահորեն դուրսգրման ենթակա թափոն են դառնում:
Ահա այն ամենը, ինչ պետք է գրվեր Բլումբերգում... Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի... Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա:


