▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան

Արևելագետ Դավիթ Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարները ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները
Էս օրերին էլ մեր խեղճ հասարակությունը (կամ ավելի ճիշտ` դրա գիտակից հատվածը) աչք չի բարձրացնում իր միասնությունն ու արժանապատվությունը ոտնահարող դավադրություններից. էլ 44֊օրյայի հերոսների որմնանկարների ջնջում, էլ Թաթայի համերգ Սեպտեմբերի 27-ի օրով, էլ ահաբեկչություն Շաքիում, որի ռիսկերի մասին իշխանությունները անգամ չեն բարեհաճում զգուշացնել և այլն, և այլ։
Աբովյանում էլ որոշել են «տարբերվել» ու համադրել էս ամեն նշվածը. ուրեմն Հանրապետության պողոտայում հանել են զոհված զինվորի պաստառը մեծ վահանակից ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի սփաթով պաստառ, իսկ Հատիսի փողոցում` էլի հանել են զինվորի պաստառը ու տեղը խփել Աբովյանի օրվա տոնական պաստառ, որին հենց պիտի ելույթ ունենա Արման Հովհաննիսյան կոչեցյալը...
Դե, մի կողմից սա լրիվ օրվա իշխանությունների փնթի հայատյացության ծիրում ա, էն որ` «Արցախ» չենք ասում, Արարատ ցույց չենք տալիս, իսկ ազգային ողբերգության օրերին նախկիններից մնացած հակաբարոյական երգիչ֊երգչուհիներով տժժցնում ենք (որ սրանց օրերում լավ թանկացել են)։
Ու սա` նաև էն «տրամաբանության» սահմաններում ա` էն, որ իշխանությունները օրումեջ ընդլայնում են հակաբարոյականության սահմանումները` իրենց ասածով, արածով և չարածով։
Ու էստեղ արդեն քաղաքացին պիտի էնքան լինի, որ որոշի` ինքը գնո՞ւմ ա էդ ամեն հակաբարոյի հետևից, դա՞ ա որդեգրում` մոռանալով ու ուրանալով հազարավոր զոհերին, իր պատմությունը, արժանապատվությունը, հայրենիքը, թե՞ մնում ա հայրենատեր արժանապատիվ հայ։
Ամենայն հարգանքով` բայց մարզերում մարդիկ կարծես ավելի շատ են հակված տաշի֊տուշիների ու անտարբերության։
Ու այ հենց էս մասսան պիտի լավ հիշի նաև Սյունիքի ահաբեկչության օրինակով, որ հաջորդ դուռը, որ կթակի թուրքը` շատ հանգիստ կարա լինի հենց իրենցը։
Ու արդեն իրենք պիտի դանակով ձեռնամարտի բռնվեն ավտոմատով իրանց ու իրանց երեխաներին կրակողների հետ։
Իշխանությունները նման ժամանակ բան չեն անելու (իբր կոտորվել էին անելով մինչև հիմա)։
Իսկի բան չեն ասելու (չեն հայտնելու անգամ, որ գոնե մարդիկ տեղեկացված լինեն=պաշտպանված)։
Շատ պատրանքներ չունեմ, բայց հուսամ, որ վաղը (էդ նախկինական երգչիստի համերգի օրը) աբովյանցիները մի քիչ ավելի արժանապատիվ կգտնվեն ու կմերժեն Արման Հովհաննիսյանի թանկանոց համերգը Աբովյանում, որի համար զինվորների նկարներ են հանվել...
Խորհրդանշական առումով այլընտրանքը շատ պարզ ա, չէ՞, կամ հիշում ենք (օրը հարգելով, պաստառներով, որմնանկարներով և այլ ձևաչափերով) կամ էդ ամենի տեղը մի-մի Թաթայի ու ԱրմանՀովհաննիսյանի պաստառ են ճպպացնում ու ձեզ տանում տժժալու (ու ոչ միայն ազգային ողբերգության օրերին, այլ ռեալ վտանգների ֊ Սյունիքի մյուս թուրք դիվերսանտները դեռ ազատ ֆռֆռում են...)
Էլի խորհրդանշական ձևով` էդ ԱրմանՀովհաննիսյանով փոխարինված պաստառով վահանակի փողոցի մի կողմում գրաֆիտի ա պատին` «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք գրությամբ» (սա հղում ա 44-օրյայի էն օրերին, երբ թշնամու ԱԹՍ֊ները հասել էին Աբովյան), իսկ մյուս կողմում էլ հանգիստ ծառեր են փրթում քաղաքի կենտրոնում, դե իրանց էկոցիդային քաղաքականության շրջանակներում...
Քանզի չէին անում ծառներին մի բան, որ չէին արել մարդկանց..
Անտեր քաղաք, էլի։
Թուրքի երկիր...
Հանել մատաղ արված երիտասարդների նկարները ու տեղը ճպպացնել նախկինների անճաշակության խորխորատներից ծնված ու թռփոշացած, փոխանցիկ պալատական սազանդարի դեմքով ինչ֊որ կլկլացնողի նկար...
Սա թերևս ներքին դիվերսիա ա սեփական քաղաքացիների, հասարակության, հիշատակի անձեռնմխելիության ու արժանապատվության դեմ։
Կոդային անվանումն էլ` ով գիտի «Թաթա» կամ «Թաթա by Սուրեն Պապիկյան»։
Ի դեպ, Թաթայի օրինակով տեսանք, որ մեր հիշատակը ժխտողներին լավ էլ կարում ենք մերժենք։ Սրա մասին էլ առանձին` հաջորդ սեանսին։
Բոլոր նրանց, ովքեր կփորձեն Լուլուի լոլոները կարդալ, թե սենց չի նենց ա, միանգամից սսկվում եք։
Աբովյան քաղաքում և այլուր ես հուշարձանների, որմնանկարների, ցուցանակների մոնիթորինգներ եմ անում պարբերաբար, ու ամեն ինչ շատ լավ ֆիքսված ա։
Էս խնդրով զուգադրված նկարներում ռակուրսները մի թեթև տարբեր են, որովհոտև տարբեր ժամանակներում են նկարվել, բայց անգամ «կողմնակի» նշանները ամեն ինչ լավ ցույց են տալիս։ Օրինակ Հատիսի փողոցի դեպքում` ֆոնին «հանրակացարանի» բարձրահարկը ու հենց վահանակի վրա բարձրացած «եղևնին» (Աբովյանում ուրիշ նման «եղևնիով վահանակ» չկա), որը միշտ մի քիչ փակում էր նախկինում (ընդամենը դեռ 1֊2 շաբաթ) էնտեղից մեզ «նայող» զինվորի` տանկիստ Էդմոն Մնացականյանի դեմքը։
Էս պաստառը ինչ հիշում եմ` էստեղ ա եղել։
Իսկ Հանրապետության պողոտայի կոնկրետ էդ հատվածի պաստառները հաճախ փոփոխվել են, բայց համարյա միշտ զոհված զինվորների են եղել։
Ու ի դեպ, նման ֆենոմեն կարծես միայն Աբովյան համայնքում կա էս մասշտաբներով` ամեն երրորդ վահանակը 44֊օրյայի մասին ա..
Հիմա բերել արմանհովհաննիսյան են ճպպացրել հենց էդ պաստառների փոխարեն։ Բայց փոխարենը ձեռք չեն տվել օրինակ նույն շարքի այլ` կոմերցիոն, գովազդային պաստառներին։
Բայց էս դեպքում բանը էլ զինվորով պաստառի փոխարեն արմանհովհաննիսյան խփելը չի, այլ առհասարակ էս օրերին տժժիկները շարունակելը։
Եթե աբովյանցիքի ու մյուսների բարոյականությունը չաշխատի, գոնե պիտի ինքնապահպանման բնազդը գործի, քանի որ զանգվածային հավաքների տեղերը ամենանվազ անվտանգն են։ Ու էս աղետների միջոցին տժժացողները` ամենահեշտ թիրախը` անուղեղ որսի գազանիկների պես...»:

Շոու-բիզնես далее