▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետից սկսած` պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է` հակագազով են եղել

Ճամբարակում վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը պատմում է, որ երդման արարողությունից հետո երրրորդ օրը նրան հանել են սարերը, ասել են` տագնապի համար փորձեր են անում: «Հանել են, կիլոմետրուկես երեխես քայլեց, ասել ա` հետ էինք մնում, մամ, մի քանի հոգի, մենակ ես չէի, մեկս մեկի քաշում էինք, որ տանենք: Երևի էդ էր եղել պատժի պատճառը: Մեկն ասում է` ճաշարանում են կռիվ արել, հոգնած երեխեքը ո՞նց ճաշարանում կռիվ կանեին:

Ժամը իննին իմ երեխեն ինչ իրավունք ուներ փողոցում, էն էլ` հակագազով: Ոչ տեսել ա, ոչ լսել ա: Հակագազով են եղել երեխեքը: Ով որ առաջին օգնությունը ցույց է տվել, նա է տեսել: Հակագազով չլինեին, կլսեին, կտեսնեին: Այ ՊՆ, կարո՞ղ ա քո խելքին ենք: Ես պնդում եմ` հակագազով են եղել: Հակագազերը պահել են, հետքերը մաքրել են, նոր խաբարը տարածել: Իրենց Սարգսյանով, իրենց շտապի պետով, իրենց ՊՆ նախարար Պապիկյանով, իրենց վարչապետով, վարորդով պիտի պատասխանատվության ենթարկվեն: Էս ՊՆ-ն, որ ասում է` ե՞ս եմ մեղավոր, բա ո՞վ ա մեղավոր: Ու հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
...Սպանեցիք իմ երեխուն, դաժանաբար սպանեցիք իմ երեխուն:
Նրա սիրտը հիվանդ էր, ասել էին` բանակ կտանենք սահմանափակումով: Ասել էին` չես վազելու, դիրքեր չես գնալու, փաստացի ամեն ինչ էլ արել ա: Բա էլ խի՞ էիք տանում բանակ ձրի հաց ուտո՞ղ: Իմ երեխան վազելուց շունչը կտրվում էր, այդքանով հանդերձ տարել են»,- ողբում է մայրը:

***

Ճամբարակի վթարի զոհ դարձած նորակոչիկ Սուրեն Վարդանյանի հայրը «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է. «Կորպուսի ու զորամասի հրամանատարները սաղ հավաքվել էին, որ մեզ խաբեն, ասեն` գնացեք ձեր սգով զբաղվեք, մեղավորը կպատժվի: Իրենք պլանավորել էին, որ մեզ խաբեն, ճանապարհեն: Դեպքի վայրը մաքրել էին, հակագազերը վերացրել էին: ՊՆ-ն որ հերքում է` հակագազեր չեն եղել, սուտ ա, եղել են, կորպուսից հրաման են տվել` հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա: Իրենց հիգիենայի ժամին երեխեքին դուրս են հանել ու պատժել հակագազերով: Բոլորս էլ եղել ենք բանակում, գիտենք` եթե պատժում են` հակագազով, բրոնիժիլետով: Դեպքը եղել է 9:20, մեզ ասել եմ 1:05, ինչու են էդքան ուշ ասել, որ հետքերը վերացնեն: Տեսել ենք վթարված մեքենա, ժապավեններ, ջարդված ապակիներ:

...Վարչապետ, ՊՆ նախարար, կորպուսի հրամանատար, ամբողջ անձնակազմը, զորամասի անձնակազմն ու հրամանատարը, սաղն էլ պատասխանատու են էս դեպքի համար: Խախտվել են ներքին կանոնակարգի բոլոր կանոնները: Պատժում էին, մեծ պլաց ունեիք, պլացի վրա թող վազեին, խի՞ եք հանել ճանապարհ»:

Առավել մանրամասն` «Նյուզ»-ի հարցազրույցում:
Հիշեցնենք` ՊՆ-ն ու ՔԿ-ն հերքել էին տեղեկությունը, թե նորակոչիկները հակագազերով են վազելիս եղել` որպես պատիժ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more