Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը, չնայած բժիշկների ցուցաբերած բուժօգնությանը, փրկել չի հաջողվել։
Երեխան օգոստոսի 29-ին Տարոն թաղամասում գտնվող շենքի 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր էր ընկել՝ պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով։
Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, այնուհետև սանավիացիայով տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված հիվանդանոց։ Սակայն օգոստոսի 30-ին երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


