▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Շենգավիթում բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին

Տեղում կնոջ ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո երբ թաղապետարանի աշխատակիցները ժամանեցին եւ փորձում էին ապամոնտաժել տնակները, կնոջը հոսպիտալացնում են։

Իրավապահները բերման են ենթարկել երկու քաղաքացու՝ Արմանին եւ Ալինային, վերջինս մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
***

Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս

Նրանք նշում են` ընդհանուր առմամբ 11 մարդ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են առանց տանիքի մնալ։

Բնակիչներից մեկը փորձում էր թույլ չտալ, որ որևէ մեկը մոտենա իրենց տներին։ Կինը ինչ-որ բաներ էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա, ի վերջո նրանք մի փոքր հետ քաշվեցին։

Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։

Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։

info@asekose.am/095519696
Հասարակություն more