▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի վթար Արագածոտնի մարզում․ 5 հոգի մահացել են

Սարսափելի վթար Արագածոտնի մարզում

ՆԳՆ–ից հայտնում են, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում բախվել են «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ։ Նախնական տվյալներով` 5 հոգի մահացել են, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։

***

Թարմացում-Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 11 տուժած: Նրանց թվում է նաև 17 տարեկան անչափահաս:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:
Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ըստ Գագիկ Շամշյանի, մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի։

info@asekose.am/095519696
Հասարակություն more