▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը պարտավոր է ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է սույն պերսոնաժը հայտնվել իր շտաբում․․․

Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սույն պերսոնաժին երեկվա եթերում չանդրադարձա՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղակի ահազանգելով, որ եթե երկրի հարցն է, ապա պետք է գործել։ Բայց ստիպված եմ ավելի մանրամասն ասել, որովհետև, կարծես թե, չհասկացաք։

Ծանոթացեք՝ Գևորգ Մուրադյանն է։

2017 թվականին նշանակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։ Այնուհետև, 2018-ին, արդեն լինելով փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, միացել է Նիկոլ Փաշինյանի փողոցային շարժմանը և մերժել գործող իշխանությանը՝ այդ թվում՝ իր իսկ շեֆին։

2018 թվականին, արդեն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնում նա, ըստ էության, դարձել է Նիկոլ Փաշինյանի գործիքը համալսարանում՝ նախաձեռնելով Արամ Սիմոնյանի նկատմամբ անվստահության գործընթացը և հիմք դնելով համալսարանում բազմաթիվ ազգային մտածելակերպ ունեցող աշխատակիցների ու դասախոսների ազատման գործընթացներին։

2021 թվականին հեռացել է համալսարանից և մինչև 2025 թվականը սերտորեն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։

Իսկ 2025 թվականին հայտնվել է Սամվել Կարապետյանի նախընտրական շտաբում՝ ղեկավարելով առանցքային ուղղություններից մեկը։ Առայժմ չեմ ասի՝ որը։

Հիմա, Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում։

Այս մեկ դրվագով Սամվել Կարապետյանը կարող է շատ բան բացահայտել՝ այդ թվում՝ 2018 թվականից սկսված բազմաթիվ ողբերգական գործընթացների հնարավոր կապերի ու դերակատարների մասին։

Հայ ժողովուրդը սպասում է, պարոն Կարապետյան։

Հասարակություն more