
|
Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարն այս այն մասին է, որ պետության բացակայության պարագայում մարդը վեշ է` անկախ ֆինանսական ու սոցիալական կարգավիճակից, հանցանքից ու իր դեմ կուտակած ատելությունից, |
***
|
Արամ Մանուկյանն այս առիթով գրում է․ «Իսկ հնարավոր չէ՞ր ինչ թալանել ա, հետ բերել առանց էսօրվա էտ դաժան տեսարանի, հաշվի առնելով` մինչ էս պահն ինչքան թալանչիներ են փողեր փակվել ու իրենց համար վայելում են մնացածը թալանը։ *** Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ գրում է. «Սադիզմ առանց սահմանների։ Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան, ինչպես մենք թույլ տվեցինք հասնել այստեղ։ Խոշտանգում են նաև մեզ։ Դատարան են բերել ձևն ապահովելու համար։ Սա սամասուդի պաշտոնական օրինակ է։ Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից (փաստաբաններ)։ Մինչդեռ, Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։ Ավելի վաղ հրապարակվել են կադրեր ԱԱԾ-ի գործողությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։
|


