▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞նց եք. ես ոնց որ ձեզնից լավ եմ»․ Ռոբերտ Քոչարյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Իրավունք չունեմ հիմա խոսելու. պրոբլեմ եք ստեղծում ինձ համար»,- դատական նիստի ավարտից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի՝ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարցին։

Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։

«Ո՞նց եք. ես ոնց որ ձեզնից լավ եմ»,- դատական նիստի մեկնարկից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց իր աջակիցներին։

«Կարանք տեղերով փոխվենք»,- հնչեցրին աջակիցները:

Հիշեցնենք, որ Հայակոռուպցիոն մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար։

***

«Ռոբերտ Քոչարյանը վիրահատություն էր ունեցել, որը ենթադրում է մեկ ամիս բավականին բարդ ռիսկի գոտի և դա չի ենթադրում, որ տեսքը պետք ա վատ լինի, մարդը թույլ լինի, վատառողջ լինի։ Դա ընդամենը ենթադրում է ռիսկի գոտի, քանի որ մենք խոսում ենք սրտի վիրահատության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, ըստ որի՝ նախկին նախագահն այսօր լավ տեսք ուներ։

Դիտեք նաև՝ 

***

«Ռոբերտ Քոչարյանն արդեն այդ մարդու (Նիկոլ Փաշինյանի՝ խմբ․) սիրելի ԱԱԾ պադվալում է, լավ, մոռացեք, անցեք ձեր գործերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Նստեցրել ես՝ դինջացա՞ր, վսյո, միլիոն հատ պրոբլեմ կա այս երկրի առաջ ծառացած, բայց չէ՝ իրենց խոսույթի 80-90 տոկոսն անընդհատ Քոչարյանի մասին է»,- նշեց Միկոյանը։

 

Հասարակություն more