|
Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց նա մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։ Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի էին գտել կախված վիճակում։ Նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունն իրականացնում։ |
Մահվանից առաջ պայմանագրային զինծառայողը հաղորդագրություն է ուղարկել
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


