|
«Նիկոլ Փաշինյանը կալանքը հավասարեցրել է պատժին, ով Նիկոլ Փաշինյանի սրտով չէ՝ պետք է կալանավորվի ու ցանկալի է, որ դա շատ վատ տեսարանների հետ մեկտեղված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։ «Այսօր Նիկոլ Փաշինյանը Նարեկ Նալբանդյանի մասին է խոսել․ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսօր կամ վաղը խուզարկություններ սկսվեն նրան պատկանող ընկերություննում և նրա նկատմամբ էլ իրավական գործընթացներ սկսվեն»,- հետաքրքրվեց լրագրողը։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Մենք հասկանում ենք, որ նա Փաշինյանի սրտի օլիգարխն է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մի հատ «լավ» հատկանիշ ունի՝ մարդկանց օգտագործելու, այնուհետև «քցելու», ես չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»։ |
«Իր սրտի օլիգարխն է, բայց Փաշինյանը մարդկանց օգտագործելու և «քցելու» սովորություն ունի»․ Ռուբեն Մխիթարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


