▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի»․ Քրիստինե Վարդանյան

«Ամեն օր արթնանում ենք Հայաստանում ավելի խորացող ուզուրպացվող իշխանության պայմաններում։ Այսօր առավոտյան էլ իշխող ուժը զեկույց է հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու մասին, որտեղ հիմնավորում է, թե ինչու պիտի փոխվի Վեհափառը»,- «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Բիզնես ունեցող հայրենակիցներ, իշխող ուժը կարո՞ղ է գալ և ձեզ ասել ձեր մարքեթինգի ղեկավար ում նշանակեք, կուսակցությունների ներկայացուցիչներ, իշխող ուժը կարո՞ղ է ձեզ ասել կուսակցության ղեկավար այս մարդուն ընտրեք․ տրամաբանական է, որ չի կարող։ Եթե չի կարող դա անել, ՀԱԵ նկատմամաբ ո՞նց կարող է անել։ Եթե իշխանությունն այս ամենն անում է հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի։ Հայաստանում մի ուժի ռեժիմ է՝ իր բռնատիրական գործիքակազմով»,- շարունակել է Վարդանյանը։

***

«Որ Փաշինյանից չդժգոհենք՝ Փաշինյանն է դժգոհում։

8 տարվա իշխանությունը դեռ շարունակում է իրեն պահել ընդդիմության պես։ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է իր իշխանության օրոք, դատավորները նշանակել են իրենք․ ումի՞ց ա բողոքում»,- «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով դատական համակարգի կոռումպացված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Ութ տարվա իշխանությունը ումի՞ց կարա բողոքի։ Իշխանությունը պատասխանատուն և մեղավորն է իր ժամանակ կատարաված ամեն ինչի համար։

8 տարում Հայաստանի մաշտաբի երկրում 8 միլիարդ պարտքով հնարավոր էր անել այն, ինչ ուզում ես՝ կրթական համակարգից մինչր մետրոյի 30 հատ կայարան։ էս իշխանությունը կարա բողոքի մենակ իրանից։ Էս իշխանությունը կարա բողոքի մենակ իրանից»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

Հասարակություն more