▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրունզիկ Մկրտչյանի կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանի գերեզմանը մատնված է անուշադրության․․․

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ծանոթացեք՝ Ֆրունզիկ Մկրտչյանի կնոջ, թատրոնի և կինոյի դերասանուհի, Դոնարա Մկրտչյանի (Փիլոսյան) գերեզմանն է։

Ցավոք 2011 թվականից ի վեր այս գերեզմանը մատնված է անուշադրության և տեսնում եք, թե ինչ վիճակում է։

Գերեզմանը գտնվում է Երևանի Սպանդարյան գերեզմանատանը՝ 40.206523, 44.429332 կորդինատներով հատվածում։

Ես ուզում եմ, որ այն միասին կարգի բերենք՝

— Գերեզմանի պատերը բազալտով երեսպատելու համար պետք է 300.000 դրամ, որից 100.000-ը ես ու ընկերս ենք պատրաստ տրամադրել, իսկ 200.000-ը մտածում եմ էս տեսանյութը նայող մեկ կամ մի քանի լավ մարդ կարող են տալ։

Սա դրամահավաք չէ և խնդրում եմ իմ հաշվեհամարը չուզեք, որ գումար փոխանցեք։ Ով ուզում է մասնակցի, գրեք ինձ միասին կազմակերպենք։

Իսկ հուշաքարը շատ կուզենայի, որ Գյումրիից որևէ արվեստագետ քանդակի և կրկին միասին տեղադրենք (կարծում եմ կգտնվի մարդ, ով անվճար կանի դա։ Չլինելու դեպքում կմտածենք երկրորդ տարբերակը։

Դոնարա Մկրտչյանի մասին համացանցից՝

«Դոնարա Մկրտչյանը հայ թատրոնի և կինոյի ճանաչված դերասանուհի էր, որը հատկապես հայտնի էր 1960–70-ականներին։

Կենսագրություն

Դոնարա Մկրտչյանը (Դոնարա Փիլոսյան) ծնվել է 1941 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի)։ 1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և ավարտելուց հետո իր մասնագիտական կյանքը կապել թատրոնի հետ։

1963–1982 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմում խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում՝

«Աշխարհն, այո, շուռ է եկել»

«Ծիրանի ծառ»

«Պաղտասար աղբար»

«60 տարի և 3 ժամ»

«Սալեմի վհուկները»

«Հանրապետության նախագահը»։

Նա նկարահանվել է նաև կինոյում։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Կովկասի գերուհին», «Խաթաբալա», «Շրթներկ N4», «Մհերի արկածները»։ Հատկապես հիշվում է նաև «Գարնանային կատակներ» հեռուստաշարքից։

Մհեր Մկրտչյանի կինը

Դոնարա Մկրտչյանը եղել է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) կինը։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Նունե և Վահագն։

1982 թվականին Դոնարան հրավիրվել է իր ծննդավայրի թատրոն։ Այնտեղ «Սրբություն սրբոց» ներկայացման մեջ Մարիա Իոյի դերը դարձել է նրա վերջին թատերական աշխատանքը։

Դոնարա Մկրտչյանը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Նա մահացել է 2011 թվականի հուլիսի 15-ին՝ 70 տարեկան հասակում։

Հատկանշական է, որ նույնիսկ հիվանդանոցում նա շարունակում էր երազել բեմ վերադառնալու մասին և երբեմն մյուս հիվանդների համար խաղում էր իր նախկին դերերից հատվածներ»։

Հասարակություն more