▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես վերադարձա». Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան, և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:

Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը:

 

 

 

 

 

 

 

Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթանակ ուղին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է  25 ֆուտբոլիստների. նրանց մեջ ուշագրավ է հատկապես Յուրա Մովսիսյանի անունը:

Սպորտ more