|
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօր Երևանի տարբեր հատվածներում օտարազգիների երկու բազմանդամ խումբ տեսա:
Առաջին խումբը հնդիկներ էին: Սովորական հնդիկներ չէին` լավ հագնված էին, հաղթանդամ էին և «դուխով»: Վերջիններս համարյա փակել էին հետիոտների ճանապարհը: Նրանք «թքած ունեին» ամեն ինչի վրա: Հասկացա, որ հնդիկների այս խումբն աճելու միտում ունի և այն շուտով հայաստանյան հանրային կյանքում լուրջ դերակատարման հայտ է ներկայացնելու:
Երկրորդ խումբը ռուսներ էին: Սովորական ռուսներ չէին: Վերջիններիս պահվածքը հուշում էր, որ իրենք են Հայաստանի «տերերը» և արդեն իսկ լուրջ դերակատարում ունեն հայաստանյան կյանքի տարբեր ոլորտներում:
Նայելով օտարազգիների բազմանդամ խմբերին` շատ կարևոր բան հասկացա. Արցախում պարտությունը Երևանում մեր համապարփակ պարտության հետևանք էր:
Երկար չենք սպասելու, որպեսզի տեսնենք, թե ինչպես են փոխվում մեր Հայրենիքի «սեփականատերերը»»:
|