|
«Մարդ փողոց հանելու համար մեզ տրիգեր պետք չի, տրիգերը պետք է փոփոխություն անելու համար: Երևի արդեն չեք կասկածում, որ մենք երբ ուզենք մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանը: *** |
|
Խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ փոփոխություն է պետք, մինչև դա տեղի չունենա, այդ մարդիկ մնալու են այնտեղ: Հարցին՝ եթե իշխանություն լինեիք, ի՞նչ էիք անելու, պատասխանեց. «Շատ արագ հետ կբերեինք գերիներին՝ մեր հնարավորություններով, ինչը որ Փաշինյանը չունի»: *** |
|
«Շատ երկար չի կարող տևել, որովհետև հարցը կոնկրետ է դրված: Փաշինյանը շատ ուժեղ ֆոկուսնիկ է, կարող է մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի՝ Բիշքեկում հայտարարվեց, որ ՀՀ-ն պետք է արագ կողմնորոշվի ԵԱՏՄ-ԵՄ հարցում: *** Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից, գործարար Սամվել Կարապետյանն ասել է. «Կմնանք անտեր՝ այս տարածաշրջանում... դե բերեք թուրքական բազա տեղը դրեք, ինչ ասեմ»: *** |
|
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» ու հանձնել պետությանը, մենք դա չենք թողնելու... Ես շատ հեշտ կլուծեի էդ հարցը. նախընտրական շրջանում ասում էի, Փաշինյանը չլսեց. փոխանակ գա, խնդրի, որ օգնենք իրեն...»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ իրենք սահմանազատման ծրագիր չունեին, հողերը հետ բերելու ծրագիր ունեին՝ ո՛չ պատերազմով: |
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


