
|
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թ. օգոստոսի 26-ին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը և որոշել է Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանից։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Իսկ նախնական տեղեկությունը՝ որ Եկեղեցին դատարան էր դիմել Թադե քահանային և նրա կնոջը բնակարանից վտարելու պահանջով, հրապարակվել էր դեռ փետրվարին։ |


