Ձերը բոլշևիկյան մոտեցումներ են՝ ամեն ինչ քանդել
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
|
«Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով մերժելով դոգմատիզմը, լիբերալիզմի ամենավառ դիրքերից հանդես գալով, դոգմատիկ կերպով պնդում է, որ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ |


