|
«Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից»,- ֆեյսբուքյան էջում ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք՝ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։ Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում |
|
Կարդացեք նաև՝ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածված տեսանյութերի առնչությամբ և հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ է 1. Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի: 2. Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոու բեմադրելու նպատակով: 3. Առկա է առգրավված իրերի և մեղադրանքի միջև որևէ առնչության բացակայություն: 4. Խախտվել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: |
Բացառիկ կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից
Հասարակություն more
more
more
more
more
more
more


