▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք, որը մեծ հարված է լինելու առավել շատ ուսանողների համար

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրությունները վերջացան ու ՔՊ-ն անցավ իր հին ու «բարի» գործելաոճին։
Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան քաղաք հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ։
Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք, որը մեծ հարված է լինելու առավել շատ ուսանողների համար։
«Հպարտ» հայրենակիցները ստիպված են լինելու մարզերից տրանսպորտով հասնել Երևան քաղաքի մուտքի մոտակա ավտոկայան, հետո նստել մեկ ուրիշ քաղաքային տրանսպորտ ու նոր իրենց նախընտրած վայր տեղաշարժվել։
Երևան քաղաքի կառավարումը ձախողածները՝ շարունակելու են նոր թանկացումների շղթան տարբեր ոլորտներում»։

***

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր։ Փոխարենը, դրա հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը, ընդ որում թե մարզերից Երևան եկողների, թե հենց երևանցիների։
Որովհետև այդ մարդիկ ավելացնելու են երևանյան տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, քանի որ իջնելով մարզայինից, պետք է օգտվեն քաղաքային տրանսպորտից»։

Հասարակություն more