Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամեն պատահածի եթեր վստահվեց, պատասխանատու պաշտոններ տրվեցին, սոց. ցանցերի շնորհիվ ամեն անարժան «աստղ» դարձավ և կիրթ, բանիմաց ու մասնագիտական կրթություն ու որակավորում ստացածները հաճախ ոչ արժանվույնս գնահատվեցին ու ոչ պատշաճ կարևորվեցին: Թերևս այսօրվա կարծիք ձևավորողներն ու նրանց լսարանը (որն էլ առաջիններին դարձրեց այդչափ հանրաճանաչ ու կարևորված) միմյանց արժանի են: Հետո էլ զարմանում ենք միջազգային գնահատականներից, թե այսօրվա սերունդն ինչ մակարդակի է (նկատեք՝ մակարդակի և ոչ թե մակարդակի վրա, ըստ իս և ոչ թե ըստ ինձ, հոտնկայս և ոչ թե ոտնկայս):
Մի շարք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություններ ստացածս, ԵՊՀ-ն կարմիր դիպլոմով ավարտածս, մագիստրոսական կոչում ստացած, արտերկրում կրթված և վերապատրաստվածս, 26 տարվա աշխատանքային փորձով մասնագետս երբևէ ինձ այնքան չգնահատված չեմ զգացել, որքան այժմ:
Ասելիքս շատ է, բայց ինստագրամյան գրառման չէ: Ինքս էլ վերջին շրջանում մեծապես լռում եմ, քանզի միջակությունը մոլեգնում է ու ինքդ քեզ մտածում ես՝ միգուցե ճիշտը մի կողմ քաշվելն է:
Բայց վստահ եմ, որ ո՛չ:
Մտորում եմ՝ ինչպես ճեղքել:
Հ.Գ. ասածս չբացարձակացնել, դրական բացառություններ միշտ էլ կան:


