Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք ու դիտեք նաև՝
|
«Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնեն, թող հեռացնեն»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա կարիծիք չէ՞։ Դա էլ է հետաքրքիր, որ կարծիքի «կլիշեներ» կան, որ Հայաստանը հիմնականում պետք է ունենա «Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ կարծիք․․․ Մեր կարծիքն այն է, որ եթե մեզ ուզում են հեռացնեն, թող հեռացնեն, եթե չեն ուզում հեռացնեն, թող չհեռացնեն»,- հավելեց Փաշինյանը։ «Ռուսաստանն է դրել ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարց, և մենք դիրքավորվում են․ ուզում են հանեն, թող հանեն․․․ 2021թ սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ՀՀ-ի համար ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության չունի կենսական նշանակություն»,- հավելեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե իրենք ուզենան հանել, չենք առարկելու։ *** |
|
«Առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի գնի թանկացման դեպքում հնարավոր ապոկալիպտիկ սցենարների վերաբերյալ դիտարկմանը։ ՀՀ-ն կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ։ Երբ որ կարիք կլինի հանրաքվե անել, կանենք, երբ որ կարիք կլինի գին կառավարել, կկառավարենք, երբ որ կարիք չի լինի, չենք կառավարի։ Նկատի ունեմ՝ «Կիկոսի մահ»-ի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշախակարգը և գործելաոճը չէ»,- հավելեց Փաշինյանը։ Դիտեք նաև՝ |


