▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզի դատարանն արդարացրել է Մակրոնի կնոջը «տղամարդ» անվանած լրագրողին

Բլոգեր և անկախ լրագրող Նատաշա Ռեյը հաղթել է դատարանում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և նրա եղբոր՝ Ժան-Միշել Տրոնյեի կողմից ներկայացված զրպարտության գործով: Փարիզի վերաքննիչ դատարանը բեկանել է 2024 թվականի ստորին ատյանի մեղադրական դատավճիռը։

Փարիզի վերաքննիչ դատարանը բեկանել է 2024 թվականի ստորին ատյանի մեղադրական դատավճիռը։

Դատարանն արդարացրել է Նատաշա Ռեյին և նրան հարցազրույց տված Ամանդին Ռուային՝ «բարի կամքի»  և խոսքի ազատության իրավունքի հիմքով: 

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Նատաշա Ռեյը հայտնել էր, որ հետաքննություն է իրականացնում՝ առնչվող Բրիջիթ Մակրոնին։ Մասնավորապես, նա պնդել էր, որ Էմանուել Մակրոնի նախկին դպրոցական ուսուցչուհին, որը հետագայում դարձել է Ֆրանսիայի առաջին տիկինը, տղամարդ է եղել, նախկինում կրել է Ժան-Միշել անունը։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին և Ամադին Ռուային, որի YouTube-յան ալիքում հանդես էր եկել լրագրողը, զրպարտության համար դատապարտել էր 13,5 հազար եվրո տուգանքի։

Հասարակություն ավելին