▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է

«Օրենքով գող» «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Սողոյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։ «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին, կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը ձերբակալվել են սեպտեմբերի 23-ին․ նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Հասարակություն ավելին