▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը և նրա զուգընկերը՝ արգենտինացի խոտի հոկեյի խաղացող Նիկոլաս Կինանը, սպասում են իրենց առաջնեկին։ «Մեզ մոտ է շտապում յուրահատուկ մեկը։ Կհանդիպենք 2027 թվականին, փոքրիկ»,- գրել են նրանք իրենց Instagram-ի էջում։
«Բառերը չեն բավականացնի՝ մեր երախտագիտությունն արտահայտելու ձվաբջջի դոնորին, փոխնակ մորը՝ Լիզային, և նրանց ընտանիքներին։ Առանց ձեզ այս ամենն անհնար կլիներ»,- հավելել են նրանք։
Յեթենի կուսակցությունը՝ D66-ը («Դեմոկրատներ 66»), նույնպես հայտարարություն է հրապարակել, որտեղ նշել է, որ հղիությունը հնարավոր է դարձել զույգի ընկերների շնորհիվ, որոնք արդեն իսկ սեփական երեխաներ ունեն։
Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր 2024 թվականի նոյեմբերին։

Հասարակություն ավելին