▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած․․․Զուրաբյանը հակադարձում է Փաշինյանին

Լևոն Զուրաբյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին, ով գրառում էր կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ու ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,

Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,

Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,

Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,

Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,

Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,

Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,

Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,

Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,

Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,

«Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,

Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,

«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,

Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,

Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,

Հայաստանին միայն պարտություններ և կորուստներ բերած,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,

Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,

Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…

(հո բան չե՞մ բաց թողել)»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած եւ լրագրողների հազիվ 7–8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի եւ ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ–ն ու ԱԱԾ–ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած եւ նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ մարտի 1–ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինքտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի եւ Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լեւոն Տեր–Պետրոսյանը (շարունակիր ինքդ)․․․»։

Քաղաքական ավելին