|
Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով ցույց տալ, որ բանակում հետևողական աշխատանք է իրականացվում։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ այդ «հետևողական աշխատանքի» շրջանակներում վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի մի շարք դիրքերում, որտեղ զինվորների սպանության դեպքերն ամենաշատն են, հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել։ Մեր զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց փոխարեն դիրքեր են բարձրացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված «մոբին», ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին։ Նույն աղբյուրի խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ կան դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայողներին 20 օրից ավելի են պահում՝ երբեմն 24-28 օր։ Այժմ հրահանգվել է 14 օրից ավելի չպահել, քանի որ հասկացել են, որ երկարատև հերթապահությունը հանգեցնում է զինծառայողների հյուծվածության, ինչի արդյունքում դիրքերում քնում են եւ տարբեր միջադեպեր են լինում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում |
Հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


