▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարկերի տոկոսներն ավելի են բարձրանալու, ԿԲ նախագահն է սույն հրաշալի լուրը հայտնել:
Հայաստանում բարձրանում է ամեն ինչ. Սնդիկի քանակը Ծավ գյուղի ջրում, օդի աղտոտվածության մակարդակը` Երևանում, Դիլիջանի տների գները, Կոնջորյանի կնոջ աշխատավարձը, Բեգոյանի հատած ծառերի քանակը, Արծվանիկի պոչամբարի չափերը, Հաջիևի տրամն ու Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը, մեկ անձից գնումների ծավալն ու վարչաֆեստերին հատկացվող միլիարդներն են բարձրանում: Միակ բանը, որ իջել է ու ոչ մի քիմիական կամ ֆիզիկական ներգործությամբ չի բարձրանում՝ դա Փաշինյանի ու ՔՊ վարկանիշն է: Չի բարձրանում այն հիասթափությունը, որ նրանք ստացել են ԱԺ ընտրություններից հետո: Մի բան էլ չի բարձրանում, բայց այդ մասին հաջորդ դասին»։

Հասարակություն ավելին