▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Հանրային հեռուստաըկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում

Ծեծկռտուք Հանրային հեռուստաըկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում

ՔՊ–ական քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին վիրավորանքներից անցան բռունցքներին։ Հաղորդավարները ստիպված եղան ընդհատել հաղորդման նկարահանումը։

Այսօր հրապարակվել է «Հանրային հեռուստաընկերության» «Մեծ բանավեճ» հաղորդման թողարկումը, որը վերաբերում է համախմբված ընդդիմության օրակարգին:
Բանավեճը, սակայն, ինչ-որ մի պահի վերածվել է ծեծկռտուքի իշխանամետ գործիչ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև:
Հարություն Մկրտչյանը սադրեց. «Պարոն Մուրազի, մամուլում տեղեկություններ կան, որ դուք Սերժ Սարգսյանին սեռական ծառայություններ եք մատուցել, ես կարո՞ղ եմ դա լուրջ ընդունել»:
«Շանտղություն ա էդ տեղեկությունն իմ մասին հրապարակելը, շանտղություն ա դա տարածելը, շանտղություն ա դրան հղում կատարելը: Մամուլում ձեր մասին էլ շատ բան կա, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս կրկնել: Ձեզ չափի մեջ պահեք, արա»,- պատասխանեց Մուրազին:
Իշխանամետ Մկրտչյանը վիրավորանքով հիշատակեց Մուրազիի հորը:
«Ընենց չանես` պապայիդ հանեմ մայրուղի»,- ասաց Մուրազին:
«Տո մամայիդ էլ կհանեմ, պապայիդ էլ»,- գոռգոռաց Մկրտչյանը, ինչից հետո երկու ընդդիմախոսներն առաջ եկան տեղերից, հարվածեցին իրար, Բորիս Մուրազին մի կողմ նետեց Հարություն Մկրտչյանին, ինչից հետո կրքերը հանդարտվեցին:

Հասարակություն ավելին