▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզպետի եղբայրը վայր է դրել Գյումրու ավագանու մանդատը, հարսն էլ ազատվել է քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը դադարեցրել  է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունն ու վայր է դրել Գյումրու ավագանու անդամի մանդատը:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նաեւ հրապարակել է Սուրեն Պապիկյանին և Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ուղղված իր դիմումները:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինը՝ Անի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее