▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է

Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն:

«Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։

Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее