▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Times.am-ն է գրում ու նշում, որ ըստ  կայքի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее