▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմից միայն 6 ամիս անց հայտնաբերվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ Արամ Մկրտչյանի աճյունը

Հայաստանի բասկետբոլիստների ֆեդերացիան հայտնում է, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը։

Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее