▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադիր եղեք, հակառակ դեպքում՝ պատասխան եք տալու․ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։ 

Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее