▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրագրողների նկատմամբ նախկինում էլ են ճնշումներ եղել, բայց ոչ այսչափ»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս անհեթեթությունը դեռ երկա՞ր եք տարածելու, թե իբր` նախկինների օրոք ռիսկ չէինք անում քննադատել իշխանություններին, իսկ հիմա քանի որ կլյուչնիկը «դեմոկրատ» է, լեզուներս բացվել է։
Գուցեև հավատում եք ձեր ստին, որովհետև նախկինների օրոք երբ մենք կռիվ էինք տալիս նրանց դեմ, դուք չկայիք, չգիտեմ` որտեղ էիք «պպզած»։ Բոլո՛ր իշխանությունների օրոք քննադատողները քննադատել են և ո՛չ պակաս սուր ու խիստ, քան սրանց։
Հայհոյանքը շատացե՞լ է։ Չգիտեմ, հնարավոր է։ «Նորաձև կրթվում է» հասարակությունը. երկրի ղեկավարն ու իր չալոներն են օրինակ ծառայում, «ունթյունակ» աշակերտների պակաս չունենք։
Մետրոյում չենք վիճե՞լ նախկինների հետ։ Նախկինները մետրոյում կլյուչնիկի պես «ազատորեն» չէին երթևեկում զորքի ուղեկցությամբ, թե չէ որտեղ բռնեինք` կվիճեինք։ Ձեր արշինով մի չափեք ուրիշներին։
Եվ ի դեպ, լրագրողների նկատմամբ նախկինում էլ են ճնշումներ եղել, բայց էն մակարդակի ու էն չափերի, որ հիմա է` նախկին «թունդ ընդդիմադիր» լրագրող կլյուչնիկի օրոք, չի եղել։ Սա էլ ականջներիդ օղ արեք ու կորեք գրողի ծոցը։ Այսինքն` կլյուչնիկի»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее